ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցիները ստուգում են նաև հայկակա՞ն բեռնատարները

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել ու ստուգել են երեք հայկական բեռնատար։ Այս մասին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը։ Քոչարյանն ասում է նաև, որ ադրբեջանցիները Հայաստան եկող  իրանական ավտոբուս են կանգնեցրել, ստուգել փաստաթղթերը։

«Ահազանգ է եղել, որ կանգնեցրել են հայկական բեռնատարները։ Այլ բան չեմ կարող ասել։ Վարորդների տվյալները չունեմ։ Դեպքը եղել է երեկ երեկոյան։ Այս պահին էլ իրավիճակը նույն է, ադրբեջանցիները շարունակում են կանգնեցնել պարսկակական բեռնատարներին»,-ասել է Կարեն Քոչարյանը։

Փորձեցինք նաև պարզաբանումներ ստանալ Սյունիքի մարզպետարանից։ Մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը նշեց, որ հարցի վերաբերյալ որևէ պարզաբանում մարզպետարանը չի կարող տալ։ Խորհուրդ տվեց դիմել ԱԱԾ կամ Պաշտպանության նախարարություն։

Back to top button