Գերդաստաններ

Միակը՝ Հայաստանում. այստեղ եղել է Գրիգոր Նարեկացին․ «Գերդաստաններ»

Անձևաց Տիգրան իշխանի դուստր Սոֆիան` սպարապետ Վահրամ Պահլավունու կինը, Գրիգոր Նարեկացու միակ զարմուհին էր։ Նրա պատվին Վահրամ Պահլավունին Գյումրիից մոտ 10 կմ դեպի հյուսիս-արեւմուտք Մարմարաշեն եկեղեցական համալիրն է կառուցում, որտեղ էլ եւ գտնվում է տիկին Սոֆիայի գերեզմանը։
Պատմիչների վկայությամբ, այդ թվում պատմիչ Ուխտանեսի, Հայաստանի ներկայիս տարածքում Մարմարաշեն ու Արգինա գյուղերն այն տեղերն են, որտեղ ոտք է դրել Գրիգոր Նարեկացին։

Ինչո՞ւ…

986 թվականին Բյուզանդիայի եպիսկոպոսներն սկսում են հալածել բուն Բյուզանդիայի տարածքից դուրս, բայց նրա տիրապետության տակ գտնվող բնակավայրերի կրոնական գործիչներին։ Հերթը հասնում է նաեւ Հայաստան։
Եվ այսպես…

Եդեսիայի մետրոպոլիտը նամակ է ուղարկում Խաչիկ կաթողիկոսին, հեռագրելով «թե Դուք շեղվել եք հավատից»։ Իսկ այդ ժամանակներում դավանաբանական վեճը քաղաքական վեճ էր։ Նամակին պատասխանելու համար որոշվում է մեծ ժողով հրավիրել՝ Մարմաշենից հարավ մոտ 80 կմ վրա գտնվող Արգինա գյուղում։

Հենց այդ ժողովին է, որ ի թիվս թագավորների ու իշխանների, հրավիրվում է նաեւ Գրիգոր Նարեկացին։ Նրան մեղադրում էին քաղկեդոնականություն դավանելու ու տարածելու մեջ։

Նարեկացին ժողովին մասնակցելով, ըստ էության արդարանում է՝ հետը բերելով երկու աշխատություն. դրանցից մեկը պահվում է կաթողիկոսական դիվանում, մյուսը, որ կոչվում էր «Հավատարմատար», ցավոք սրտի, չի պահպանվել։

«Հավատարմատարում» նա հիմնավորում է իր, այսպես ասած, ուղիղ հավատքից չշեղվելը։ Հետագայում այս աշխատությունը տեղ է գտնում Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի այն գլուխներում, որոնք դավանաբանական իմաստ ունեն։ Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button