ԿարևորՀասարակություն

Խաչատրյանի կենացը, Ֆրունզիկի թթուն, Սարյանի կանխատեսումը․ ռադիոարխիվի չլսված պատմությունները

Երբևէ մտածե՞լ եք` ինչպես է Արամ Խաչատրյանը Նոր տարուն կենաց ասում, Սարյանը ինչու էր հավատացած, որ լուսին թռչելը սովորական բան կդառնա, կամ ո՞ւմ տուն էր գնում Մհեր Մկրտչյանը Նոր տարուն բամիա ուտելու։ Պատասխանները ժամանակների մատրիցայում են, մատրիցան՝ Հանրային ռադիոյի արխիվում։

Այստեղ ապագա չեմպիոնները երեք քայլ առաջ են մտածում, նոր ժամանակներում սեփականը ստեղծելու ուղին նախանշում, ամենայն լրջությամբ կատակում և աշխարհում առաջին ու գուցե նաև միակ՝ նավթը թթվից բաժանելու փորձն անում։

Ձայնագրություններից մեկում Սարյանն ասում է՝ ամեն ժողովուրդ ունի իր ազգային օրացույցը, ամեն մարդ՝ իր անձնականը։ Ռադիոարխիվում անձնական օրացույցի օրերը կազմում են ազգային օրացույցը։

Back to top button