Արմատներ

Իրիկնամուտ․ «Արմատներ»

Օրվա ամեն պահն իր երգն ուներ, սկսած արևագալից մինչև օրվա բան ու գործի երգերը, ամռան լուսնկա գիշերների սիրերգերն ու ձմռան երկար ու ձիգ երեկոների երգով կամ առանց երգի պատմվող հեքիաթները:

Իրիկնամուտն օրվա ամենախորհրդավոր պահն էր, որ տարվա ամեն եղանակին իր ժամն ու իր երգն ուներ՝ լուսնի հետ զրույցից մինչև գյուղ եկած աշուղի երգը, առօրյա սովորական երեկոյից մինչև կիրակնամուտի ու ծիսական երեկոները։

Օրվա ամեն պահ իր երգն ուներ՝ առավոտն իրենը, լույսի ավետումով ու երկրպագությամբ, առավոտվա անելիքներով ու բան ու գործին ուղեկցող երգերով, իսկ իրիկվա երգերն ուրիշ էին, դրանք ոչ միայն աշխատանքից խոնջացած մարդու երգերն էին, այլև սիրտը սեր ընկած պատանու, որ գուցե ծանր աշխատանքից հետո հանգստություն ու թեթևություն է գտնում երգի մեջ, երգի միջոցով, կամ լուսնկա հետ զրույցի է բռնվում, որովհետև միայն նրան կարող է պատմել էն, ինչից փոթորկվում ու տրոփում է նրա պատանի անհամբեր սիրտը։

Back to top button