Մասնագիտություն

Ինչպես ճիշտ գործել շուկայում․ «Մասնագիտություն»

Վերջին տարիներին աշխարհը փոփոխվում է ֆանտաստիկ արագությամբ, որին զուգահեռ՝ տեխնիկական, տնտեսական և մշակութային առաջընթացի շնորհիվ աշխարհում ինչպես վերանում, այնպես էլ ստեղծվում են նոր մասնագիտություններ։

Մարքեթոլոգ, շուկայի ամենապահանջված մասնագիտություններից մեկը։ Ճիշտ ընտրված մարքեթինգային քաղաքականությունը և թիրախային շուկան կարող են բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը և ամրապնդել դիրքերը մրցակիցների համեմատ:

Մարքեթոլոգի գործառույթները բազմազան են. շուկայի ուսումնասիրություն, մանրակրկիտ վերլուծություն մրցակիցների շրջանում, գնորդների պահանջարկի սահմանում, կանխատեսում, մոդելավորում։

Մարքեթոլոգի գլխավոր գործառույթն է օժանդակել վաճառքի թիմին՝ վաճառքի ճիշտ և արդյունավետ մեխանիզմի կազմակերպման գործում՝ ստեղծելով նոր մարտահրավերներ, նոր արժեքներ, նոր գաղափարներ և ապահովել երկարաժամկետ հարաբերությունների հաստատում սպառողների հետ: Ու չպետք է մոռանալ, որ այս մասնագիտության մեջ ամենակարևորը մարքեթինգային մտածելակերպի կրումն է:

Զրույց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքետինգի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վադիմ Գրիգորյանի հետ:

Back to top button