Հայագիտակ

Նա դրեց Հին Հայաստանի մշակույթի մի ամբողջ հազարամյակի ուսումնասիրման սկիզբը․ «Հայագիտակ»

Ռումինիայի Չիտատեա Ալբա քաղաքում ծնված և մեծացած, ճանաչված մտավորական և մանկավարժ Արտաշես Տիրացյանի որդին` Գևորգը, ասես ծնվել էր պատմաբան և հնագետ դառնալու համար։ Նա շատ արագ յուրացրեց մեռած ու կենդանի մի քանի լեզու և հայրենիք ներգաղթելով, շարունակեց ուսումն ու պաշտպանելով թեկնածուական և դոկտորական թեզերը, մեծ ներդրում ունեցավ Հին Հայաստանի մշակույթի ավելի քան հազարամյա ժամանակաշրջանի ուսումնասիրման մեջ։

Նրա պեղումները Արմավիրում, Կարմիր բլուրում, Հացավանում, Դովրիում և այլուր, թույլ տվեցին լուծել հայկական մշակույթի պարբերականացման խնդիրը։ Հայկական պետականությունը նա տարավ հետ`մինչև 12-10-րդ դարեր մ.թ.ա.: Այս տարի լրանում է մեծանուն գիտնականի` Գևորգ Տիրացյանի ծննդյան 95-ամյակը։

Ցուցադրել ավելի
Back to top button