ԿարևորՄշակույթ

«Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական ֆիլմի հաջողությունները

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմն ընտրվել է ևս մեկ՝ Անիմեսթ միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթում։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 13-17-ը Բուխարեստում՝ Անիմեսթում (Ռումինիա), իսկ ասիական պրեմիերան՝ BIAF 2021 Բուչոնի միջազգային անիմացիոն փառատոնում (Հարավային Կորեա)՝ հոկտեմբերի 22-26-ը:

Թե՛ Անիմեսթը, և թե՛ BIAF-ը Կինոակադեմիայի «Օսկարի» որակավորում ունեցող անիմացիոն փառատոներ են:

  • արտադրող ընկերություն՝ «Հոշկի ֆիլմ»
  • համարտադրող «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա)
  • ռեժիսոր՝ Լիլիթ Ալթունյան
  • սցենարի հեղինակներ՝ Լիլիթ Ալթունյան, Արմինե Անդա
  • պրոդյուսեր՝ Արմինե Անդա,
  • համա-պրոդյուսեր՝ Ռեժինալդ դե Գիյեբոն
  • կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյան
Back to top button