ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցիները տարել են Տեղ համայնքում բնակվող արցախցու ավտոմեքենան

Ադրբեջանցիները մոտ երեք օր առաջ Տեղ գյուղում բնակվող արցախցիներից մեկի «Ուազ» մակնիշի ավտոմեքենան են տարել ու մինչեւ օրս հետ չեն տվել։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը պարզաբանել է միջադեպը՝ ասելով, որ տվյալ  բնակիչը Արցախ էր գնացել։

«Արցախից վերադառնալուց հետո դաշտամիջյան ճանապարհով է հետ եկել, մի 200 մետր շեղվել է իրենց տարածքն է մտել, դա միջանցքի հատվածն է ընկնում։ Հետո անցել է մեր կողմը, բայց վառելիքն է վերջացել։ Եկավ, որ գյուղից վառելիք տանի՝ տեսավ «Կամազի» հետեւից կապած՝ «Ուազը» տանում են։ Տեղյակ եմ պահել ռուս եւ մեր սահմանապահներին։

Ռուսները ասացին, որ տվյալ բնակիչը նաեւ տեղյակ պահի Արցախում տեղակայված խաղաղապահ զորքերի հրամանատարին։  Բոլորին տեղյակ ենք պահել ու սպասում ենք»։

Back to top button