ԿարևորՀասարակություն

1964-ին Բարեկամությունը կապվեց Կոմիտասին

Երևանի քաղաքապետարանը հետաքրքիր դրվագ է ներկայացրել մեր մայրաքաղաքի պատմությունից՝ Բարեկամությունը Կոմիտասին կապող փողոցի շինարարության մասին, որը մեկնարկել է 1964 թվականի օգոստոսին:

«Քանի որ փողոցը պետք է իջներ 1-3,5 մետր, նախատեսվել էր կատարել 18 հազար խմ պայթեցման աշխատանքներ։ Շինարարները պարտավորվել էին շինարարությունն ու բարեկարգումը ավարտել նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացման տարելիցին։

«Երեկոյան Երեւան» թերթը «Բարեկամության փողոցը կփարվի Կոմիտասին» վերնագրով լուրը հրապարակել էր լուսանկարի հետ՝ հետեւյալ մակագրությամբ․ «Լուսանկարում առաջավոր էքսկավատորավար Գ․ Խաչատրյանի մեքենայի շերեփը մխրճվում է ժայռաբեկորի կուրծքը՝ նոր ուղի հարթելով ապագա փողոցին»։

Back to top button