

6-րդ դարի կեսերին հայ ուսանողների հոսքը դադարում է դեպի հունական, ասորական և բյուզանդական կրթօջախներ: Հայերն արդեն իրենց բարձրագույն դպրոցներում էին կրթություն ստանում և դառնում գիտության և արվեստի մեծ գիտակներ։
Բացվեցին առաջին համալսարանները, որոնք լավագույն օրինակը դարձան ոչ միայն համալսարանական ուսուցման միտումներով, այլ նաև իրենց նշանավոր ուսուցիչներով: