Էկոսֆերա

Ինչպե՞ս լուծել Սևանա լճի և մարդու միջև ծագած սոցիալական կոնֆլիկտը․ «Էկոսֆերա»

Պաշտոնյաները հավաստիացրել են` սիգի որսը վերահսկելու են, թեև զուգահեռ իրականությունում շարունակվում է շուկայում մանրաձկան վաճառքը։ Ինչպե՞ս լուծել Սևանա լճի և մարդու միջև ծագած սոցիալական կոնֆլիկտը։

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրեց, որ մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլի երկարաձգված ժամկետում որս իրականացնելու հայտերի ընդունումը։ Մինչ այդ էլ Կառավարությունն ընդունեց որոշումը՝ որոշակի փոփոխություններով:

Թե ի՞նչ կարծիք ունեն ոլորտի մասնագետներն այս ծրագրի մասին, «Էկոսֆերան» ներկայացրել էր դեռ ծրագրի առաջին փուլի իրականացման ժամանակ։ Սակայն հիմա որոշակի փոփոխություններ են եղել։

Մասնավորապես` այս անգամ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը համաձայնել է և՛ 50 տոննայով ավելացնել արդյունագործական նպատակով որսի չափաքանակը, և՛ որսի իրականացման ժամկետի երկարաձգումը։

Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը մեզ տեղեկացրեց, համաձայնությունը տրվել է, սակայն պահանջով:

Back to top button