

Դիարբեքիրի գավառում հայերը հիմնականում ապրում էին բարեկեցիկ կյանքով։ Սևերեկի գավառակում, օրինակ, կային մեծատուն ընտանիքները։ Դիարբեքիրի գավառում, իբրև արհեստագործական ու առևտրի կենտրոն, առավելապես հայտնի էր նույնանուն քաղաքը։
Դիարբեքիրի կետրոնում գտնվող շուկայում հայերն ունեին 950 արհեստանոց և վաճառակետ։ Տեղի սավանագործների արտադրանքն արտահանվում էր Բաղդադ ու Մոսուլ։
Արտահանվում էր նաև պղնձագործների արտադրանքը։ Հայ արհեստավորների տասնամյակների ստեղծած բարիքներն ու հարստությունը, սակայն, թալանվեցին ու ոչնչացվեցին ցեղասպանության տարիներին։ Կային գյուղեր ու քաղաքներ, որոնցում հայերի ունեզրկում և ջարդեր էին տեղի ունեցել դեռևս սուլթան Աբդուլ Համիդի օրոք, ինչպես, ասենք, Դիարբեքիրի գավառի Լճեի գավառակի Հայնի գյուղում։
Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 13-րդ։