Հատվող եթեր

Սովորականի մեջ անսովորը փնտրող նկարիչը․ «Հատվող եթեր»

Արվեստագիտական շրջանակներում նրան հաճախ «հայկական Ռեմբրանդտ» են կոչում՝ նկատի ունենալով դիմանկարի ժանրում ունեցած ակնառու նվաճումները: Խոսքը ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի մասին է, որը նույնանման հաջողությունների է հասել նաև գեղանկարչական գրեթե բոլոր ժանրերում՝ բնանկար, կոմպոզիցիա, նատյուրմորտ և այլն:

Մեծ սիրով, անհուն ներշնչանքով, պատասխանատվությամբ և վերին աստիճանի բծախնդրությամբ է մոտենում հեղինակն իր յուրաքանչյուր աշխատանքի ստեղծմանը, աշխատանքներ, որոնք չափազանց դիպուկ են ու ճշմարիտ և երբեք չեն մոռացվում:

Հարուստ և տպավորիչ է արվեստագետի ուսումնառության ուղին. Գյումրիի Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոց, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժին: Սամվել Լաճիկյանը մեկ տասնյակից ավելի մանկական գրքերի նկարազարդումների, ինչպես նաև մի շարք որմնանկարների հեղինակ է:

Տասնամյակների ընդմիջումից հետո վերադառնալով ծննդավայր՝ անվանի նկարիչը ոչ միայն շարունակում է ստեղծագործել, այլև նոր սերնդին է փոխանցում իր փորձն ու գիտելիքները: Զրույց ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի հետ:

Back to top button