Սփյուռքի ձայնը

Անապայի հայության երազանքը հայկական դպրոց ունենալն է․ «Սփյուռքի ձայնը»

Անապայում հայկական դպրոցի կառուցումը հրամայական է, վստահեցնում է արմատներով մշեցի, Անապայում բնակվող գործարար և հայկական դպրոցի ստեղծման գաղափարի հեղինակներից Ալիկ Ավդալյանը։

«Մենք չունենք գազի և ոսկու հանքեր, չունենք բնական այլ հանածոներ, որով աշխարհում շատ հարցեր կլուծենք։ Բայց ունենք մարդկային ներուժ և խելք, որը մեզ հնարավորություն կտա հավասարի պես շփվել շատ ու շատ խոշոր պետությունների հետ»,- նշում է Ալիկ Ավդալյանը։

Նա համոզված է, որ օտարության մեջ ապրող շատ հայեր ունեն լայն հնարավորություններ, սակայն նրանց զավակները, որոնք արդեն չորրորդ սերունդն են ներկայացնում, շատ մոտ չեն հայկականությանը։ Հենց այդ պատճառով պետք է լինեն հայկական դպրոցներ, որտեղ այդ երեխաներին կսովորեցնեն մեր լեզուն ու պատմությունը։

Անապայում հայկական դպրոցի կառուցումը հրամայական է, վստահեցնում է արմատներով մշեցի, Անապայում բնակվող գործարար և հայկական դպրոցի ստեղծման գաղափարի հեղինակներից Ալիկ Ավդալյանը։

Հայաստանում չի ծնվել, սակայն լավ խոսում է հայերեն։ Ասում է, որ ծնողների ցանկությամբ և հորդորով է հաճախել հայաշատ Արմավիր քաղաքի հայերեն դասաժամերին, որտեղ նրան և իր հասակակիցներին տվել են լավ գիտելիքներ։ Անդրադառնալով Անապայի հայ համայնքի գործունեությանը և հատկապես դպրոցաշինությանը, նա նշում է, որ այսօր համայնքը այնքան էլ հնարավորություններ չունի այս խնդրի լուծման համար։

«Անապայում կամ այլ քաղաքներում հայկական դպրոցների կառուցման համար անհրաժեշտ է ՀՀ միջամտությունը։ Այն որպես պետություն պետք է միջնորդի հատկապես դպրոցի շինարարության հարցում»,- ասում է։ Հայկական սփյուռքի և Հայաստանի գործակցությունը պետք է մեծացնել` համոզված է Ալիկ Ավդալյանը։

Back to top button