Վերնատուն

Նորի մասին՝ հին միջոցներով․ «Վերնատուն»

«Հին և նոր» վերնագրով արվեստի նախագիծը երկու ամիս առաջ բացվեց Մերգելյան ինստիտուտի 11–րդ հարկում, որը հայաստանյան ՏՏ ոլորտի աշխատող անհատների ու խմբերի աշխատանքային տարածքն է։ Կազմակերպիչներն ասում են, որ ցուցահանդեսի տարածքը պատահական չի ընտրված։

Այս նախագիծը արևելյան տպագրական տեխնիկայի ու նորագույն տեխնոլոգիաների համագործակցության ու երկխոսության յուրօրինակ մթնոլորտ է ստեղծել։ Մասնակիցները՝ օգտագործելով հին չինական տպագրական տեխնիկան, ուսումնասիրում են ժամանակակից տեղեկատվության բազմազանությունը։

Ցուցահանդեսի կազմակերպիչ, արվեստագետ Սյուզի Հակոբյանը պատմում է՝ ինչ ճանապարհ է անցել մասնակցային արվեստի այս նախագիծը, մեկնաբանում, թե ինչ հաղորդագրություն են փորձել փոխանցել, որտեղ են հատվում հնի ու նորի ճանապարհները։

«Եթե նախկինում սահմանափակ քանակով մարդկանց էր տեղեկությունը հասանելի, այսօր այն հասանելի է բոլորին՝ հենց հեռախոսների միջոցով, սակայն մեր օրերում այդ տեղեկատվությունը շատ հաճախ կեղծ է ու մանիպուլյատիվ, և դա մեր ժամանակների խնդիրն է։ Մասնակիցները այդ խնդիրներին քննադատաբար են մոտենում»․– ասում է Սյուզի Հակոբյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button