Հաջողության նոտա

Երիտասարդությունը պետք է օգտագորրծել կյանքի ծովը նետվելու համար՝ չվախենալ և չխուսափել անծանոթ հանգամանքներից․ «Հաջողության նոտա»

Բնավորությամբ երաժիշտ է, սկսել է իր ճանապարհը ֆորտեից, գնացել դեպի պիանո, ապա՝ լեգատո։ Ապրում է երաժշտական սկզբունքով: Կարծում է՝ «մարդկային շփումն ու կյանքը պետք է ընկալել երաժշտական ականջով»: «Երաժշտությունը միայն մաքուր նոտաներից ձևավորված իրականությունը չէ, նաև հարաբերություններն են, հայացքների փոխանակումը, լռելու ունակությունն ու ժպիտը», – ասում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Ըստ նրա՝ ամենաբարդը կյանքում «դեպի սեփական եսը՝ անխարդախ, մաքուր եսը» տանող ճանապարհը գտնելն է։ Կարևորում է բնության հետ մշտական շփումը։ «Բնության գրկում ամեն ինչ դառնում է աննշան և կարողանում ես զգալ ժամանակը ու բնության ընթացքը: Բնության հետ մշտապես շփումը չափազանց կարևոր է մարդու առողջ հոգեբանության, մարդասիրության, քաղաքացիական զգացմունքների և գիտակցության ձևավորման գործում», – նշում է Արա Խզմալյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button