Էվոլյուցիա

Անսեռ ու խելացի հագուստ՝ ապագայի մարդու համար ․«Էվոլյուցիա»

Համաշխարհային մի շարք բրենդներ արդեն իսկ ստեղծել են խելացի հագուստներ, մասնագետների կանխատեսմամբ, դրանք շատ մոտ ապագայում կմտնեն զանգվածային կիրառության մեջ։ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս, կարի արտադրանքի գծով ինժեներ-տեխնոլոգ Աստղիկ Սարգսյանն ասում է՝ խելացի հագուստները կհեշտացնեն մարդկության կյանքը։

Խելացի հագուստը կօգնի մի շարք գործողություններ կատարել, օրինակ պարզ բաների համար կարիք չի լինի դիմել մեկ այլ մարդու և անգամ սմարթֆոնի օգնությանը, որովհետև հագուստն այսպես ասած պակաս սմարթ չի լինելու, ասում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի դասախոս, «Մարոնյան» fashion studio-ի տնօրեն, հագուստի մոդելավորող, դիզայներ Հռիփսիմե Մարոնյանը;

Խելացի հագուստները կլինեն բնական նյութերից պատրաստված, Հռիփսիմե Մարոնյանի խոսքով՝ եթե տասնամյակներ առաջ մարդը նախընտրում էր գեղեցկությունը, այսօր նախընտրում է հարմարավետությունը  և այս միտումը կշարունակվի նաև ապագայում, մարդը հագուստից կպահանջի և հագուստը ստիպված խելացի կլինի։ Հռիփսիմե Մարոնյանի գնահատմամբ՝ հիմա արդեն տղամարդու և կնոջ հագուստների միջև սահմանագիծ էլ չկա։

Խելացի իրերը մարդը ստեղծում է սեփական կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Փաստորեն անգամ հագուստն է ստիպված լինելու լինել խելացի, որպեսզի բավարարի մարդու պահանջմունքները ապագայում։

Back to top button