Մասնագիտություն

Ավելորդությունը քանդելու արվեստը․ «Մասնագիտություն»

«Վերցնում եմ մարմարի կտորը և հատում ամեն ավելորդը»,- Վերածննդի դարաշրջանի մեծագույն վարպետներից Միքելանջելոն այսպես է բնութագրել քանդակագործությունը։ Բայց դեռ Միքելանջելոյից առաջ է հայերենը գեղարվեստի այս տեսության հիմքում դրել նույն` ավելորդը քանդելու գաղափարը։ Ահա այսպես էլ ծնվում է քանդակը, ահա այդ ավելորդը քանդելու գործն էլ անում է քանդակագործը։ Կներեք բառակրկնությունների համար, բայց սա իրականությունն է։

Քանդակագործությունը մասնագիտություն է, որտեղ ստեղծագործական միտքն արտահայտելուց բացի պետք է նաև ֆիզիկական և տեխնիկական բարձր պատրաստվածություն։ Մի յուրահատուկ մասնագիտություն, որը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, որովհետև մարդը քանդակել է դեռևս վաղ անցյալում։

Սկզբում նա օգտագործել է իրեն հասանելի ամենապարզ նյութերը՝ քարը, փայտը, հետագայում օգտագործեց երկաթը, բրոնզը, կավը, պղինձը, ապակին, իսկ ահա ժամանակակից քանդակագործությունը բերեց նոր նյութեր և նոր տեխնոլոգիաներ։ Բայց ինչքան էլ փոխվեն ժամանակներն ու տեխնոլոգիաները, քանդակագործի գերխնդիրը մնում է անփոփոխ. քանդել ամեն ավելորդը` ստեղծելով արվեստի գործ, որը կունենա ասելիք։

Զրույց քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button