Խճանկար

Տարբեր բնավորություններով և մեկ ընդհանրությամբ. շնիկներն ու իրենց տերերը․ «Խճանկար»

Շներն ունեն իրենց բնավորությունը, նրանք ևս կարող են լինել համառ ու քմահաճ, բայց նրանց միավորում է մեկ բան` հավատարմությունը։ «Խճանկարի» տաղավարում հյուրընկալվել են Մաքսն ու Մարթան և նրանց տերերը` Ռուզաննան ու Նունեն։

Նրանք, և «Հայագիտակ» հաղորդման հեղինակ, Ջեսիկայի տերը` Անահիտ Հովհաննիսյանը, պատմում են իրենց շնիկների, նրանց բնավորությունների մասին։

Մաքսը, օրինակ, սիրում է գեղեցիկ կանանց և միշտ հայացքով հետևում է նրանց, Մարթան այնքան ուշադիր է իր տիրոջ նկատմամբ, որ մի անգամ նույնիսկ նրա փեշը քաշելով` փրկել է կարիճի խայթոցից, դե իսկ Ջեսիկայի աչքերն էլ տիրոջը Ջեսիկա Ալբայի աչքեր են հիշեցնում։

Շնասերները կխոսեն նաև խնդիրների մասին. Երևանը, ի թիվս շատ այլ հարցերի, հարմարեցված չէ նաև ընտանի կենդանիների համար, իսկ հասարակությունն էլ շատ դեպքերում թշնամաբար է տրամադրված նրանց նկատմամբ։

Back to top button