Վերնատուն

Մենք կենսակերպ ենք ստեղծում․ «Վերնատուն»

Գյումրեցի արվեստագետ Ալեքսեյ Մանուկյանը իր արվեստանոցը մեկ օրով դարձրել է հանրային տարածք։ Ասում է՝ սա լավագույն վայրն է, որտեղ հնարավորություն կա միաժամանակ ստեղծագործել, ցուցադրվել ու հաղորդակցվել։

«Մենք՝ իմ ընտանիքի հետ միասին, ստեղծում ենք ապրելու, գոյատևելու, զարգանալու, արժեք ստեղծելու միջավայր ու կենսակերպ։ Մենք անընդմեջ դրա վրա ենք աշխատում, և մեր ամբողջ ժամանակը դրան է ծառայում։ Արվեստի կայացումը նաև արվեստի հետ կապ ունեցող երևույթներն են։ Այս կերպ մենք փորձում ենք հաղթահարել մեր լինելը», – մեկնաբանում է արվեստագետը։

Արվեստը հետպատերազմյան միջավայրում․ ի՞նչ է պետք լիարժեք ստեղծագործական մթնոլորտի ու արվեստի կայացման համար, ո՞վ է մշակութային միջավայրի ստեղծողն ու զարգացնողը։

Ցուցադրել ավելի
Back to top button