Վերնատուն

Վիրտուալ ակնոցներով փորձում եմ «աշխարհներ կառուցել»․ «Վերնատուն»․

Գերմանիայում բնակվող արվեստագետ, մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր Գոռ Մարգարյանը ղեկավարում է Գերմանիայի Քիլ քաղաքի Մութեզիուսի արվեստի ակադեմիայի մեդիա արվեստանոցը։ Արվեստագետը գտնում է, որ նոր տեխնոլոգիաները ոչ միայն օգնում են իրականացնելու ամենաանհավանական գաղափարները, դրանց միջոցով հնարավոր է տեսնել ավելին, քան հնարավոր է։

«Իմ «Մոռացված բնություն» նոր աշխատանքում մարդիկ վիրտուալ ակնոցներով՝ տանը նստած, նայում են թվայնացված անտառներ։ Մարդիկ սովորել են թվային, «սարքած» բնությանը, բայց ես չեմ կարծում, որ նոր տեխնոլոգիաները խանգարում են, որ մենք բնությանը մոտենանք, այլ հակառակը՝ այն կարող է օգնել մեզ մոտենալ բնությանը», ասում է Գոռ Մարգարյանը։

Արվեստագետի հետ զրուցում ենք գիտության ու արվեստի փոխհարաբերությունների, նորագույն տեխնոլոգիաների ու ժամանակակից արվեստի մասին։

Back to top button