Հայկական հարց

Ջարդերից փրկված որոշ հայեր 1916 թվականին վերադարձան հայրենի Բիթլիս․ «Հայկական հարց»

Բիթլիսահայերը հիմնականում տարբեր ծառայություններ էին մատուցում այդ տարածքում ժամանակավորապես գտնվող ռուսական բանակին։ Բիթլիսում և ողջ Արևմտյան Հայաստանում, սակայն, հայության համար այդպես էլ չստեղծվեցին կանոնավոր կյանքին վերադառնալու հնարավորություններ։

Նրանք 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո նույնպես հայրենադարձվել էին՝ մի կողմ նետելով պանդուխտի ցուպը։ Մնացած հայերի հետ հավատացել էին, որ Թուրքիայում հայերի հանդեպ եղած հալածանքները կավարտվեն։ Չէ որ թուրքական իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով էին տարիներ շարունակ հեռու ապրել իրենց ընտանիքներից։

Անգամ Մուշի հոգևոր առաջնորդ Բաբկեն վարդապետ Կյուլեսերյանը 1899 թվականին Կ․Պոլսի հայկական թերթերում հայտարարություն-կոչով դիմել էր պանդխտության գնացած բիթլիսահայերին, որ նրանք երեք ամսվա ընթացքում ընտանիքներին լուր տային՝ իրենց ողջ լինելու մասին։

Հակառակ դեպքում՝ նրանց կանայք համարվելու էին առանց ամուսին և կարող էին նորից ամուսնանալ։ Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 11-րդ։

Ցուցադրել ավելի
Back to top button