ԿարևորՄշակույթ

Շվեդական «ABBA» խումբը 40 տարվա դադարից հետո նոր երգեր է ներկայացրել

Շվեդական «ABBA» խումբը 40 տարվա դադարից հետո նոր երգ է ներկայացրել: 10 երգից բաղկացած լիարժեք ալբոմը կոչվում է Voyage և հասանելի կլինի նոյեմբերի 5-ին ՝ Եվրոպայում և Ամերիկայում ամանորյա տոներին ընդառաջ: 10 նոր երգերից երկուսը ՝ I Still Have Faith In You-ն և Don’t Shut Me Down-ը, արդեն հնչել են հեռարձակման ժամանակ։

Հանրաճանաչ ABBA շվեդական փոփ-խմբի մասնակիցները՝ Ագնետա Ֆելտսկոգը, Բյոռն Ուլվեուսը, Բեննի Անդերսոնը եւ Աննի-Ֆրիդ Լինգստադը իրենց համատեղ աշխատանքով նպատակ ունեն դառնալու շոու-բիզնեսի բնագավառում ինքնատիպ նախագծի իրականացումը, որը «նոր սերնդի երկրպագուներին թույլ կտա ABBA խումբը տեսնել, լսել եւ զգալ այնպիսին, ինչպիսին նրանք երբեք այն չեն պատկերացրել»:

Շվեդական ABBA քառյակը՝ առավել մեծ ժողովրդականություն վայելող կոլեկտիվներից մեկը երաժշտության պատմության մեջ, ստեղծվել Է 1972 թվականին: Իր գոյության տասը տարվա ընթացքում քառյակը թողարկել Է ութ ալբոմ, իսկ նրա երգերի բազմաթիվ ժողովածուներ թողարկվում են մինչեւ օրս:

Ամեն տարի իրենց գնորդներին են գտնում խմբի մինչեւ 3 մլն սկավառակներ: Mamma Mia! («Մամա միա») մյուզիքլը, որի հիմքում ընկած են ABBA-ի երգերը, արդեն շուրջ 60 մլն մարդ Է դիտել աշխարհի հարյուրավոր թատրոններում։

Ցուցադրել ավելի
Back to top button