

Բազմաթիվ հաջողությունների հասած նկարիչ Տիգրան Ձիթողցյանի ստեղծագործություններն աշխարհի տարբեր երկրներում են ճանաչում:
Նկարչի խորիմաստ, չափազանց տպավորիչ, անբացատրելի համակրանքով և սևեռումով պարուրված, իրականության խաբկանք ստեղծող գերիրական նկարները ստիպում են խորասուզվել մարդկային հայացքից ներս, խորհել գեղեցիկի մասին, բացահայտել մարդկային էությունը՝ հասնելով զգացմունքների և հոգու կատարյալ ազատության, որն էլ արվեստագետի ստեղծագործական հիմնական մղիչ ուժն է:
Տիգրան Ձիթողցյանն ապրում ու ստեղծագործում է Նյու Յորքում, ծնվել է 1976 թվականին Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկանից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, ներկայացնելով 102 յուղաներկ կտավ։
Այսօր արդեն նրա աշխատանքները ներառված են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր թանգարանների և պատկերասրահների մշտական հավաքածուներում։ Զրույց նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ: