Գերդաստաններ

Անանյանի և Չարենցի դստրերի արցախյան ուղևորությունից ծնված բանաստեղծություն․ «Գերդաստաններ»

Անվանի գրող Վախթանգ Անանյանի դստերը` բանասիրական գիտությունների դոկտոր Նելլի Անանյանին և Եղիշե Չարենցի դստերը` Անահիտ Չարենցին արցախյան ուղևորության ժամանակ հյուրընկալում է Արցախի նշանավոր բանաստեղծ Վարդան Հակոբյանը։ Այդ հանդիպումից և հյուրընկալումից էլ ծնվում է Վարդան Հակոբյանի` «Թուղթ Անահիտ Չարենցին» բանաստեղծությունը։

Սիրտս ուզում է մեր աղջիկներին,
Շատ եմ կարոտել նրանց Ղարաբաղ բերած օրերին․
Անթիվ համբույրներ մեր աղջիկներին,
Նելլիին ասա, Արցախ աշխարհի ձորերը քեզնից
Թախծով քողարկված քո քրքիջներն են կրկնում անվերջ․․․
Չարենցի անհուն երգերից մեկ
Ձեռագրված քո շուրթերի վրա,
Որ չեն ընթեռել ժամանակները
Վերծանվել են մեր Գանձասար վանքի
Անլուռ քարերին, երբ դու մեսրոպյան ջինջ գրերն էիր համբուրում այնտեղ
Անահիտ իմ քույր, դու երգ-երգենի
Դու հուր-հրենի, Սուրբ -Չարենցենի․․․

Վախթանգ Անանյանի դստեր քրքիջի մեջ է արցախցի բանաստեղծը տեսել մեծ թախիծը։ Վախթանգ Անանյանը ծնվել է Դիլիջանի Շամախյան գյուղում` հնում անվանվում էր Պողոս Քիլիսա։ Դիլիջանի 5-րդ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչները պատմում են Անանյան գերդաստանի մասին։ Դպրոցը կրում է մեծ գրողի անունը, իսկ տնօրենը` Հովհաննես Անանյանը, գերդաստանի շառավիղներից է։

Back to top button