

Apple-ն իր հեռախոսներում կավելացնի արբանյակային կապի հնարավորություն: Այն օգտատերերին թույլ կտա զանգահարել փրկարար ծառայություն նույնիսկ բջջային կապի բացակայության պայմաններում:
Mastercard վճարային համակարգը կդադարեցնի մագնիսական ժապավենով քարտերի թողարկումը: Դրանցով համալրված նոր քարտեր չեն թողարկվի 2029 թվականից:
Կորոնավիրուսի «դելտա» շտամն արագորեն տարածվում է աշխարհով մեկ՝ հետաձգելով աշխատակիցներին գրասենյակ վերադարձնելու գործատուների ծրագրերը:
Գիտնականները որոշել են մարդկանց Մարս մոլորակ թռչելու լավագույն ժամանակահատվածը: Սպասելու քիչ ժամանակ է մնացել: