Մասնագիտություն

Հաջողության գաղտնիքը շնորհքն ու բազմաթիվ մասնագիտությունների սինթեզն է․ «Մասնագիտություն»

Լավ ձայնը պարտադիր, բայց բավարար պայման չէ այս մասնագիտության համար։ Դերասանական վարպետությունը պարտադիր, բայց բավարար պայման չէ, այս մասնագիտության համար։ Օպերան բազմաթիվ արվեստների սինթեզ է` երաժշտության, թատրոնի, գրականության, նկարչության. ցանկը կարելի է շարունակել։

Ուստի պարզ է, որ օպերային երգիչը միայն երգիչ չէ, միայն դերասան չէ։ Օպերային արվեստի պահանջները բազմազան ու խիստ են, ուստի արտիստի այստեղ անցնելիք ճանապարհն էլ հեշտ չէ։ Ողջ կյանքն արվեստի մեջ ապրող ու ստեղծագործող օպերային երգչի համար օպերային արվեստը մի աշխարհ է, որտեղ անհրաժեշտ է բարձր արվեստին անմնացորդ նվիրում և սեր:

Բեմական հմայք, շեշտված անհատականություն, աշխատասիրություն, անսպառ էներգիա, ռիթմի հրաշալի զգացողություն, խոսուն ժեստեր, հայացք ու դիմախաղ, յուրաքանչյուր կերպարի խորն ընկալում, վերլուծություն և սեփական մեկնաբանում, տեխնիկական կատարելություն. ահա օպերային երգչի հաջողության հասնելու բանաձևը, որի շնորհիվ միայն օպերային արվեստում կարելի է կերտել անմոռանալի կերպարներ:

Զրույց օպերային երգիչ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button