Արմատներ

Թագվորագովքերն ու նրանց խորհուրդը, օրհնենք զթագվոր և զուր թագուհին․ «Արմատներ»

Թագավոր և թագուհի, հարս և փեսա, երկինք ու երկիր։ Իրականում ո՞ւմ նկատի ունենք, երբ հարսանեկան երգերում գովում ենք թագավորին և իր թագուհուն, փեսային ու հարսի՞ն, արքային և իր թագուհուն, թե երկինք ու երկրին:

Որոշ մասնագետների կարծիքով թագվորագովքերը ժամանակին երգվել են իրական արքաներին թագադրելիս, իսկ վերջին արքայատոհմը կորցնելուց հետո, ժողովուրդը պահպանել է թագադրման ծեսը, որպես հարսանեկան ավանդույթ և գրեթե նույն ծեսով գովերգել ու թագադրել է հարսանեկան արարողության թագավոր-փեսային և իր թագուհուն՝ նրանց մատուցելով գրեթե նույն երկրպագության հասնող հարգանքն ու խոնարհումը: Հիշենք թագվորագովքերն ու նրանց խորհուրդը, օրհնենք զթագվոր և զուր թագուհին։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button