Խճանկար

Սովորել արհեստ` համացանցի օգնությամբ․ «Խճանկար»

Տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ մարդը նույնիսկ ավագ տարիքում կարող է սովորել արհեստի այս կամ այն տեսակը, ստեղծել համապատասխան սարքավորումներ։

65-ամյա Ռաֆայել Հակոբյանը ընտանիքով բնակվում է Երևանի Բագրատունյաց փողոցի մեկսենյականոց բնակարանում, տարբեր գործարաններում բանվոր է աշխատել։ 60-ն անց էր, երբ համացանցում նրա ուշադրությունը գրավեցին խեցեգործական աշխատանքները։

Հենց համացանցի օգնությամբ էլ կարողացավ դուրգ` չարխ, պատրաստել ու նոր արհեստ սովորել։ Նոր արհեստը նրան նաև նոր կյանքի ուղի ցույց տվեց։

Այսօր վարպետ Ռաֆայելը ուրախանում է նաև իր 4-ամյա դստեր «առաջին քայլերով»։ Նրա կրտսեր զավակը փոքր է իր թոռներից։

Ցուցադրել ավելի
Back to top button