Վերնատուն

Կինոյի տեսական ու քննադատական միտքը` մեկ գրքում․ «Վերնատուն»

Լույս է տեսել «Կինո. տեսություն և քննադատություն» վերնագրով ժողովածուն։ Այստեղ թարգմանաբար ներկայացված է ընթերցողների լայն շրջանակին գրեթե անհայտ հինգ հեղինակի տեսական միտքը։ Գիրքը արվեստի, մասնավորապես կինոկրթության համար շատ կարևոր ժողովածու է, որում ընդգրկվել են համաշխարհային տեսական գիտելիքի վերջին շրջանի կարևոր ձեռքբերումները։

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս գիրքը, ինչո՞վ է այն կարևոր, ի՞նչ բաց կարող է լրացնել այն արվեստի ու կինոկրթության ոլորտում։ «Այստեղ ընդգրկված հեղինակների դիրքորոշումները միմյանցից տարբեր ու հակադիր են։ Անհրաժեշտ է ներկայացնել միմյանցից տարբեր տեսակետ ունեցող հեղինակների, սա նախապայման է, որ ուսանողը լայնախոհ լինի։

Միակողմանի գիտելիքը կեղեքում է հայաստանյան հասարակությունը, ինչը վերարտադրվում է նաև կինեմատոգրաֆում»․– ասում է գրքի խմբագիրը, մշակութային քննադատ, վավերագրող, ռեժիսոր Դավիթ Ստեփանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button