Դասական երաժշտությունը և մենք

Անտոնիետա Մենեգելի՝ նույն ինքը Տոտի դալ Մոնտե․ «Դասական երաժշտությունը և մենք»

Ո՞վ էր այդ համաշխարհային հռչակ ձեռք բերած երգչուհին և ինչպե՞ս Անտոնիետա Մենեգելին դարձավ Տոտի դալ Մոնտե։ Նրա կյանքի օրինակը ապացույցն է այն ճշմարտության, որ բնատուր տաղանդը ոչինչ է առանց մեծ սիրո, ինքնամոռաց նվիրումի և համառ, տքնաջան աշխատանքի։

Տոտին այն բացառիկ արվեստագետներից էր, որ անվերապահորեն սիրված էր թե՛ իր գործընկերների ու հասարակության, թե՛ հարազատների, անգամ մրցակիցների կողմից։ Նա կարողանում էր ոչ միայն իրեն չխնայելով աշխատել, այլև խիստ արդարամիտ լինել իր սխալներն ու հաջողությունները գնահատելիս։

Ցուցադրել ավելի
Back to top button