Էկոսֆերա

Սևանա լճում «ծաղկման» գործընթացը որոշակինորեն դադարել է․ գիտնական․ «Էկոսֆերա»

Սևանա լճում էվտրոֆացման (ճահճացման) կամ ինչպես տարածված է ՝«ծաղկման» գործընթացը որոշակինորեն դադարել է։ Այս մասին մեզ ավետեց ԵՊՀ էկոլոգիայի բնության պահպանության ամբիոնի դոցենտ, Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի հիդրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Լուսինե Համբարյանը։

«Երկու շաբաթ առաջ ունեցել ենք միկրոջրիմուռերի նմուշներ․ հիմնականում բարձր ցուցանիշներ տեսել ենք մեծ Սևանի հատվածում, փոքր Սևանի հատվածում կայուն է եղել։ Ընդհանուր առմամբ՝ ամբողջ լճի համատարած «ծաղկում» չի դիտվում։ Կարող ենք եզրակացնել, որ այս տարի կապտականաչ ջրիմուռների զարգացման փուլը հաղթահարեցինք»։

Լճի մակարդակի բարձրացումն այսպես ասած կենսական նշանակություն ունի լճի համար։ Գրեթե բոլոր մասնագետները համակարծիք են՝ Սևանը հնարավոր է փրկել էկոհամակարգին այդքան վնաս հասցնող ջրիմուռների «ծաղկումից», եթե լճի մակարդակը բարձրանա։

Back to top button