ԿարևորՀասարակություն

Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակ հատվածը բացվել է

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են․ «Ռադիոլուր»–ին քիչ առաջ հայտնել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Նրա փոխանցմամբ՝ ճանապարհի այդ հատվածներն արդեն երթևեկելի են, շարունակելու են մնալ ռուս սահմանապահների հոսկողության ներքո:

Ճանապարհի փակ հատվածները վերաբացելու շուրջ եռակողմ բանակցություններ էին ընթանում:

Փոխմարզպետը բանակցությունների մասին մանրամասներ չի հայտնել, քանի որ դրանք նոր են ավարտվել։ Հայտնի չէ նաև, թե ինչ համաձայնությունների արդյունքում է բացվել միջպետական ճանապարհի փակ հատվածը:

Back to top button