Հայկական հարց

Խարբերդը դարձավ հայ ժողովրդի բնաջնջման հիմնական վայրերից մեկը․ «Հայկական հարց»

Խարբերդի նահանգում հայերի ցեղասպանությունն առավել ցայտուն էր։ Իբրև երկրի կենտրոնական տարածքներում գտնվող նահանգ՝ այն թուրքական իշխանությունների կողմից դարձել էր հայ ժողովրդի բնաջնջման հիմնական վայրերից մեկը։

Այստեղ հայափրկիչ դեր էին փորձում խաղալ ամերիկյան և գերմանական միսիոներական առաքելությունները։ Հատկապես 1919-1920 թվականներին շատ հայեր, այդ թվում՝ որբեր, փրկվեցին Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կազմակերպության Խարբերդի մասնաճյուղի ջանքերով։

Թեոդիկի տեղեկությունների համաձայն՝ ավելի քան 35 000 հայ էր ապաստանել Խարբերդում, Մեզրեում, Արաբկիրում, Մալաթիայում։ Նրանք գրեթե բոլորը 1922-1923 թվականներին վերջնականապես տեղահանվեցին Մուստաֆա Քեմալի հրահանգով։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 9-րդ։

Ցուցադրել ավելի
Back to top button