Սփյուռքի ձայնը

Հասարակությունները կարող են կանխել ոճրագործությունները․ «Սփյուռքի ձայնը»

Ցեղասպանությունների մասին խոսելը նոր ցեղասպանությունները կանխելու նպատակ ունի, նշում է ԱՄՆ-ում բնակվող ցեղասպանագետ, դոկտոր Ռուբինա Փիրումյանը։

Նա վերջերս է մասնակցել Ցեղասպանագետների ընկերակցության կազմակերպած հեռավար քննարկմանը։ Ռուբինա Փիրումյանը նշում է, որ ընկերակցությունը 2 տարին մեկ անցկացնում է հանդիպում-քննարկում, նպատակ ունի խոսելու, ծանոթացնելու և ներկայացնելու աշխարհում տեղի ունեցած և ունեցող ցեղասպանությունները։

1994-թվականին ստեղծված ընկերակցությունն այսօր 500 և ավելի անդամներ ունի։ «Ցեղասպանությունները, որոնք տեղի են ունեցել տարբեր ժամանակներում, որոնք այսօր էլ շարունակվում են, որի մասին խոսել են նաև մասնակիցները, չեն պատժվում և չեն կանխվում»,- ասում է Ռուբինա Փիրումյանը։

Ընկերակցության վերջին քննարկման ժամանակ անդրադարձել է եղել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի օգտագործած զինատեսակներին և ռազմական այլ միջոցներին։

Ի դեպ, հրեա ցեղասպանագետները, որոնք չեն դադարում խոսել իրենց Հոլոքոստի մասին, նաև քննադատել են իրենց պետությանը՝ Իսրայելին, այսօրվա վարած հակահայ քաղաքականության համար: «Մեր երկիրը, ճիշտ է, հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և այդ երկրների հետ ռազմական հարաբերությունները դատապարտում ենք»,- նրանց խոսքն է մեջբերում Ռուբինա Փիրումյանը:

Նա և մասնակից այլ ցեղասպանագետներ վստահ են, որ շատ հարցեր կարող են լուծվել ոչ այնքան կառավարությունների, որքան հասարակությունների շնորհիվ: Այդ է այս ընկերակցության հիմական առաքելությունը, շեշտում է դոկտորը:

Back to top button