

Հայկական ներկա նորաձևության մեջ իր ուրույն տեղն ունեն մեր ազգային տարազի տարրերը` ընդգծելով և ինչ-որ առումով պահպանելով մեր հարուստ պատմությունն ու մշակույթը:


Բոլորովին վերջերս Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացված էին հայկական տարազի բազմազան նմուշներ. Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային համալիրներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ:


«Դրվագներ ինքնության. տարազ». մի բացառիկ ցուցահանդես, որը հնարավորություն տվեց հանգամանալից պատկերացում կազմել հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթների, պատմության, մշակույթի ինքնատիպության, ազգային խառնվածքի առանձնահատկությունների մասին։ Զրույց Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանի հետ։