Հայագիտակ

Էրեբունու պեղումները նոր լույս են սփռում Ուրարտուի պատմության վրա․ «Հայագիտակ»

Ի՞նչ լույս են սփռում Էրեբունու նոր գտածոները Ուրարտուի պատմության վրա։ Հայ- ֆրանսիական հնագիտական արշավախումբը նորանոր գտածոներ է հայտնաբերել, որոնք դարերի շատ ավելի խորքն են տանում Էրեբունու, հետևաբար նաև Ուրարտուի պատմությունը։

Պեղումներն սկսվել են 2008 թվականին։ Շատ կնճռոտ և վիճահարույց է մեր պատմության ուրարտական և հետուրարտական շրջանը։

Հայկական կողմը պեղում է ամրոցից դուրս գտնվող քաղաքային տարածքը, իսկ ֆրանսիականը` Էրեբունի ամրոցում։ Այդտեղ բացվել է խճապատ հատակ, կրակարան, կարաս։ Սյունազարդ դահլիճի պեղումները ցույց են տալիս, որ այն ուրարտական չէ։ Աքեմենյան ժամանակի է։

Կյանքը Երվանդունիների օրոք զարգացում է ապրել։ Այն նմանություն ունի Կենտրոնական Իրանի Գոդինթեփե պեղավայրի հետ։ Սա վկայում է Հայկական լեռնաշխարհի և Մարաստանի փոխառնչությունների մասին։ Մ.թ.ա. 7-րդ դարի վերջ և 6-րդ դարի կեսերն են տանում այս իրողությունները։ Եվ խոսքը միայն ամրոցի մասին չէ, որտեղ ապրել է էլիտան։

Ցուցադրել ավելի
Back to top button