Գերդաստաններ

«Բարի շեֆի» փնտրտուքներով․ «Գերդաստաններ»

«Տեղ չկա»,- «Սևան» հյուրանոցում այսպես են պատասխանում Ջավախքից բուհ ընդունվելու համար Երևան եկած երիտասարդներին։ Դա մոտ վեց տասնամյակ առաջ էր։ Այսօր չկա «Սևան հյուրանոցը», դրա տեղում արտաքին գործերի և մի շարք այլ նախարարությունների նորակառույց շենքն է։ Բայց կա կոմայգին։ Հենց այնտեղ, նստարանների վրա են որոշում գիշերել երիտասարդները։ Նրանց թվում էր գրող Մերուժան Տեր-Գուլանյանը։

Նստարանների վրա տեղավորվելու քիչ անց մի մեքենա է մոտենում այգուն, ազդանշան տալիս։ Երբ տղաները չեն արձագանքում, վարորդը դուրս է գալիս ը ասում. «Շեֆը ձեզ է կանչում»։

Երիտասարդները պատմում են, որ գիշերելու տեղ չունեն։ «Շեֆի» հորդորով նստում են մեքենա։ Վերջինը նրանց հասցնում է Կիրովի (ներկայիս Կորյունի) փողոցում գտնվող հանրակացարանը, տղաներին տեղավորում այնտեղ, հաջողություն մաղթում։ «Լավ տղաներ եք, անպայման կընդունվեք»,- նրանց հրաժեշտ է տալիս «շեֆը»։

Մերուժան Տեր-Գուլանյանը պատմում է, որ շատ երկար փնտրել է «շեֆին», բայց ապարդյուն։ Այսօր էլ` հիշելով իր երիտասարդական կյանքի այս դրվագը` գրողը հուզմունքով է հիշում «բարի անծանոթին»։

Back to top button