Վերնատուն

Համավարակի ու պատերազմի վավերագիր բակը. «Վերնատուն»

Համավարակի ու պատերազմի տարին լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը փորձեց վավերագրել իր բնակարանի պատուհանից։ Բազմաբնակարան այդ շենքի բակն էլ դարձավ լուսանկարչի հերոսը, իսկ ապա նաև «Վերաբերմունք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի հիմքը։

Ցուցահանդեսը, ինչպես հեղինակն է ասում, նաև հետադարձ հայացք է անցյալին՝ ներկան վերանայելու, հասկանալու հնարավորություն։ «Այս լուսանկարները, իմ լռությունն է պատուհանի առաջ։ Պատուհանը դեպի դուրս ու նաև ներս նայելու հնարավորություն է․ հետ նայելու, ինքդ քեզ նայելու, ինչ որ բան ասելու, ընկերներիդ հիշելու։ Հիմա իմ բնությունը՝ իմ պատուհանն է, պատուհանի առաջ իմ հարցականներն ու լռությունը»,- ասում է Զավեն Խաչիկյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button