Հայագիտակ

Նա կարողացավ Երևան հասցնել Թումանյանի հսկայական գրադարանը․ «Հայագիտակ»

Այս տարի լրանում է Հովհաննես Թումանյանի տիկնոջ` Օլգա Թումանյանի 150-ամյակը։ Եվ թեպետ ընդունված չէ նշել հայտնի մարդկանց կանանց հոբելյանները, բանաստեղծի կինը լիովին արժանի է դրան։

Շատ երիտասարդ էին, երբ ամուսնացան, և, կարելի է ասել, միասին մեծացան։ Եթե Թումանյանի կենդանության օրոք տիկին Օլգան եղավ թևութիկունք, օգնական և պահապան հրեշտակ Թումանյանի և իրենց տասը երեխայի համար, ապա բանաստեղծի մահվանից հետո տիկին Օլգան արեց հնարավոր և անհնարին ամեն բան Թիֆլիսից իրենց վերջին իրերը, անգամ հսկայական գրադարանը Երևան տեղափոխելու և այստեղ Թումանյանի հուշ-թանգարանը հիմնելու համար։ Երևանում էլ Օլգան ապրեց իր կյանքի վերջին տարիները և կնքեց մահկանացուն։

Ցուցադրել ավելի
Back to top button