ԿարևորՀասարակություն

Զինհաշմանդամներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին կվերադրաձվի եկամտահարկը

Առաջիկայում կգործի նոր կարգ, ըստ որի՝ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորելու դեպքում գործատուին պետական աջակցությու կտրամադրվի։ Ռադիոլուրը զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ։

Վերոնշյալ կարգը կիրառելու դեպքում արդյո՞ք նշանակություն ունի, թե հաշմանդամության ինչ կարգ ունի  քաղաքացին, որին գործատուն ընդունում է աշխատանքի։ Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի՝ ոչ, կարգ հետ կապված որևէ սահմանափակում նախատեսված չէ։

Նախատեսվում է աջակցություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուին։ 

Ընդունված որոշման համաձայն՝ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի  համար գործատուին տրամադրվում է  աջակցություն՝ այդ անձի աշխատավարձից հաշվարկված  եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 ՀՀ դրամի չափով։ Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում տրամադրվում է  միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 ՀՀ դրամի չափով:

Որոշումը կիրագործվի Զբաղվածության կարգավորման 2021թ.-ի պետական ծրագրին հատկացված բյուջեի շրջանակներում՝ ծրագրային վերաբաշխումների միջոցով։

Back to top button