Հայկական հարց

Ակնում կար իսլամացած հայերի 36 գյուղ․ «Հայկական հարց»

Խարբերդի նահանգում հայերը իսլամացվել էին առավելապես 18-րդ դարում։ Նրանց մեջ, սակայն, կային շատերը, որոնք հիշում էին իրենց հայկական արմատների մասին և անգամ գաղտնի քրիստոնեական ծեսեր էին կատարում։

Թուրքերն իսլամացած հայերին, միևնույնն է, անհավատ կամ գյավուր էին համարում։ Հետագայում էլ ամերիկյան հյուպատոս Լեսլի Դևիսը Սպանդի նահանգ էր անվանել Խարբերդը։

Մինչև ցեղասպանությունը տեղի հայերը զբաղվում էին արհեստներով և երկրագործությամբ։ Մեզրեում և Խարբերդում, օրինակ, հիմնվել էին մետաքսագործական երկու գործարան, որոնցից մեկը պատկանում էր Ֆաբրիկատորյան հինգ եղբայրներին։ Նրանց գործարանի արտադրանքը հայտնի էր մասնավորապես Փարիզում ու Չիկագոյում։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 8-րդ։

Back to top button