Խոսքի տարածություն

Արձակագիր Մհեր Իսրայելյանի «Մեն ու միակ մոլորակ» պատմվածքների ժողովածուն․ «Խոսքի տարածություն»

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ու արձակագիր Մհեր Իսրայելյանը զրուցում են վերջինիս «Մեն ու միակ մոլորակ» պատմվածքների ժողովածուի մասին:

Մհեր Իսրայելյանի «Մեն ու միակ մոլորակ» ժողովածուի պատմվածքները մարդու մասին են։ Պարզապես մարդու, որ ծնվում ու մեռնում է, որ ծիծաղում և լաց է լինում, որ ճաշակում է պատերազմի դառնահամն ու ըմբոշխնում խաղաղության բերկրանքը։

Հայաստանը սիրո կարոտ մեր փոքր հայրենիքն է, Երկիր մոլորակը՝ մեծ հայրենիքը։ Մարդկությանը միավորում է խաղաղ ու իմաստալից ապրելու երազանքը՝ այն մեն ու միակի վրա, որ պտտվում և դեռ երկար շարունակելու է պտտվել:

Back to top button