Էկոսֆերա

Ջրի ռեզերվը կա, բայց ջուրն ուշանում է․ Ստեփանակերտի ջրի խնդիրը․ «Էկոսֆերա»

Ստեփանակերտում խմելու ջրի «քաղց» է։ Ո՞րն է իրական պատճառը։ Ի՞նչ է պատմում ստեփնակերտցին։ Տևական ժամանակ է Ստեփանակերտում խմելու ջուրն օրախնդիր է։ Պաշտոնական պարզաբանումների համաձայն ՝ խնդիրը ծագել է տոթ եղանակի պատճառով, ինչի հետևանքով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել։

Բնակիչներին ջրի քաղցից փրկելու համար, պետական ծառայության և «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ սկսեցին ջուր մատակարարել։ Խնդիրը թեև մեծ արձագանք գտավ, սակայն լուծում դեռ չի ստացել։

Ո՞րն է պատճառը ջրի սղության, արդյո՞ք խնդիրը ծագել է արցախյան վերջին պատերազմից հետո։ Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի բնակիչ, նախկինում՝ Արցախի խորհրդարանի պատգամավոր Աշոտ Սարգսյանը նշեց, որ տեղացիների համար նորություն չէ ջուր չլինելու խնդիրը։ Ասում է՝ ստեփնաակերտցուն ծանոթ իրավիճակ է:

Back to top button