Մտքի ուժը

Համարժեք են արդյո՞ք «կուշտ» ու «ճիշտ» ուտելը․ «Մտքի ուժը»

Գիտնականները պարզել են, որ Հայաստանում կա «Բանկետային» սննդամթերք։ Այն սպառվում է դրսում՝ միջոցառումների՝ կնունքների, ծնունդների ժամանակ։ Այդ սննդամթերքը արհեստական լճակներում աճեցրած ձուկն է։ Այս արդյունքը մի մեծ հետազոտության, որն ի դեպ, դեռ երկու տարի էլ տևելու է, մի մասն է միայն։ Այն իրականցնում են Էկոկենտրոնի սննդի ռիսկերի կենտրոնում։ Այստեղ են օրինակ նաև պարզել, որ համավարակի օրերին ֆինանսական խնդիրներ ունեցող ընտանիքներում ավելի շատ սպառել էին մակարոնեղեն, ցածր գին ունեցող սննդամթերք։

Հատկանշանական է, որ ֆինասապես ավելի ապահովված ընտանիքները սահմանափակումների ընթացքում սկսել էին ավելի շատ սպառել քաղցրավենիք, գազավորված ընպելիք, ադիբուդի։ Էկոկենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը սա տարօրինակ է համարում։ Գիտնականները նաև պարզել են, որ Երևանում հացի սպառման քանակը հստակորեն կրճատվել է, սա սոցիալ-տնտեսական պայմանների էական լավացման մասին է խոսում։

Դավիթ Պիպոյան

Երևանից դուրս և գյուղական վայրերում մեկ հոգին մինչև 350 գրամ հաց է սպառում, ամսական կտրվածքով՝ մոտ 10 կգ, Երևանում թվերը գրեթե կրկնակի պակաս են։ Քանի որ Երևանում է բնակվում երկրի 1/3-ն, ապա էական ազդեցություն է թողնում հացի սպառման ծավալների վրա։

Երբ բարձրանում է մսի գինը, ապա ցածր եկամուտ ունեցող ընտանիքները սկսում են քիչ սպառել։ Նույնը նաև կաթին ու կաթնամթերքին է վերաբերում։ Հայաստանում մրգի ու բանջարեղենի սպառումն ուղղակիորեն կապված է դրա գնից․ երբ այն թանկանում է, դրա սպառումը սկսում է նվազել։

Սննդային սովորույթները տարբեր են գյուղական ու քաղաքային համայնքներում։ Շրջանից շրջան՝ հյուսիսից հարավ, փոխվում է նախասիրությունը՝ արձանագրում է Մելինե Բեգլարյանը։ Նշում է՝ գյուղերում հատկապես բարձր է լոբազգիների սպառումը՝ հիմնականում սպառում են այն մթերքը, ինչ աճեցնում են։ Բոլոր հետազոտություններն արվում են գիտության կոմիտեի տրամադրած 57 մլն դրամ դրամաշնորհի միջոցով։

Պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման գիտամեթոդական կարողությունների հզորացում» ծրագիրը եռամյա է, սկսվել է 2020 թվականին, կավարտվի 2023-ին։ Գիտամեթոդական հիմունքների ապահովմանն ուղղված ծրագրի շրջանակներում միջազգային փորձն են ուսումնասիրում, սննդանյութերի ուսումնասիրման համար անհրաժեշտ լաբորատորիան ստեղծվել է։ Նախնական արդյունքներով՝ ավելի շատ հետաքրքվում է էկոնոմիկայի, վերջին շրջանում նաև՝ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը։

Back to top button