Հայկական հարց

Դերսիմի քրդերի ձևավորման գործընթացը խնդրահարույց է՝ ըստ մասնագետների կարծիքի․ «Հայկական հարց»

1888թ․-ին Դերսիմի գավառը միացվել էր Խարբերդի նահանգին։ Այս գավառի դաշտային հատվածում բնակվում էին հայերը, իսկ լեռնայինում՝ քրդերը։ Դերսիմը հարուստ էր մրգատու ծառերով, ոսկու, բորակի, աղի և նավթի հանքավայրերով։

Քրդերը, թուրքական իշխանությունների թողտվությամբ, ներթափանցել էին այս գավառ և հայերին վտարել էին հայրենի գյուղերից։ Դերսիմահայերի մի մասը քրդացվել և իսլամացվել էր։

Դերսիմի գավառի հայաշատ գավառակներից էր Չարսանճագը, որի ամենամեծ քաղաքը Բերրին էր։ Հայերն այստեղ զբաղվում էին այգեգործությամբ ու արհեստներով։ Քաղաքը հայտնի էր իր թթաստաններով։ Խարբերդի նահանգի Դերսիմ գավառում Հայոց ցեղասպանության նախօրեին ապրում էր ավելի քան 60 000, իսկ Մալաթիա գավառում՝ 40 000 հայ բնակիչ։

Մալաթիան արևմտահայության կենսագործունեության կարևոր կետրոններից մեկն էր։ Ժամանակակիցները Մալաթիան համարել են Փոքր Ասիայի ամենագեղեցիկ քաղաքը։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։ «Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»՝ մաս 7-րդ։

Back to top button