Մասնագիտություն

Թաղիքի վերածնունդը. «Մասնագիտություն»

Թաղիքե զարմանահրաշ իրերը շատերին են գրավում իրենց գեղեցկությամբ, բայց դժվար է պատկերացնել, թե ինչ բարդ ու դժվար է մշակման գործընթացը: Ու չնայած փոխվում են ժամանակները, տեխնոլոգիաները՝ նույնպես, բայց այս օգտակար և հետաքրքիր արհեստը շարունակում է մնալ բարդ ու աշխատատար: Թաղիքագործությունը զարգացնում է երևակայությունը, ստեղծագործական կարողությունները, նպաստում հոգեբանական լիցքաթափմանը: Ձեռք, օճառ, ջուր, անսպառ երևակայություն ու սկսվում է հրաշքը: Հմուտ թաղիքագործ վարպետի նուրբ ձեռքերում ստեղծվում են թաղիքե գուլպաներ, կոշիկներ, վզնոցներ, գլխարկներ, տիկնիկներ, արդուզարդի պարագաներ, որոնք չափազանց յուրահատուկ են, գեղեցիկ, էկոլոգիապես մաքուր և ավելի առողջարար: Հայաստանի տարբեր բնակավայրերում հայտնաբերված թաղիքե իրերը խոսուն վկաներն են այն փաստի, որ թաղիքագործությունը մեծ տարածում է ունեցել Հայաստանում: Այժմ Հայաստանում կան թաղիքագործ վարպետներ, որոնք շարունակում են զբաղվել և զարգացնել արդեն մոռացված այս արհեստի տեսակը՝ պահպանելով հայկական թաղիքագործության ավանդույթները, նրբերանգները՝ նոր շունչ հաղորդելով այս յուրահատուկ արհեստին: Զրույց Հայաստանի ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանի հետ։

Back to top button