Թաղիքե զարմանահրաշ իրերը շատերին են գրավում իրենց գեղեցկությամբ, բայց դժվար է պատկերացնել, թե ինչ բարդ ու դժվար է մշակման գործընթացը: Ու չնայած փոխվում են ժամանակները, տեխնոլոգիաները՝ նույնպես, բայց այս օգտակար և հետաքրքիր արհեստը շարունակում է մնալ բարդ ու աշխատատար: Թաղիքագործությունը զարգացնում է երևակայությունը, ստեղծագործական կարողությունները, նպաստում հոգեբանական լիցքաթափմանը: Ձեռք, օճառ, ջուր, անսպառ երևակայություն ու սկսվում է հրաշքը: Հմուտ թաղիքագործ վարպետի նուրբ ձեռքերում ստեղծվում են թաղիքե գուլպաներ, կոշիկներ, վզնոցներ, գլխարկներ, տիկնիկներ, արդուզարդի պարագաներ, որոնք չափազանց յուրահատուկ են, գեղեցիկ, էկոլոգիապես մաքուր և ավելի առողջարար: Հայաստանի տարբեր բնակավայրերում հայտնաբերված թաղիքե իրերը խոսուն վկաներն են այն փաստի, որ թաղիքագործությունը մեծ տարածում է ունեցել Հայաստանում: Այժմ Հայաստանում կան թաղիքագործ վարպետներ, որոնք շարունակում են զբաղվել և զարգացնել արդեն մոռացված այս արհեստի տեսակը՝ պահպանելով հայկական թաղիքագործության ավանդույթները, նրբերանգները՝ նոր շունչ հաղորդելով այս յուրահատուկ արհեստին: Զրույց Հայաստանի ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանի հետ։
Նմանատիպ հոդված


Երաժիշտ-մանկավարժը․ ինչպես դաստիարակել երաժշտության լեզվով ․ «Մասնագիտություն»
26 Հուլիսի, 2022, 17:32


Սահմանադրությունը պետության և հասարակության ճարտարապետական նախագիծն է․ «Մասնագիտություն»
5 Հուլիսի, 2022, 13:03
Կարդացեք նաև
Close
-
Գեներում «գրված է» ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել․ «Մասնագիտություն»28 Հունիսի, 2022, 10:09