Սփյուռքի ձայնը

Առայժմ առանց եկեղեցու. Մոնտենեգրոյի հայ համայնքը փորձում է համախմբել Բալկանների հայերին

Բալկանյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին այնքան էլ ջերմ չեն, ասում է Մոնտենեգրոյի հայ համայնքի ղեկավար Աննա Պետրոսյան-Շտիվեվբանդը, պատճառները տարբեր են, ավելացնում է։ Աննան ծրագրում է համայնքները միավորել, դա կօգնի հայանպաստ ծրագրերի իրականացմանը, նաեւ Հայաստանի ու Բալկանների միջեւ հարաբերությունների ջերմացմանը։«Մենք պետք է համախմբվենք։ Բալկանյան երկրների հայ համայնքները միավորվելով կարող են մեծ ազդեցություն ունենալ իրենց պետությունների վրա։ Այսօր շատ հայեր կան այս տարածաշրջանում, որոնք ազդեցիկ դեր ունեն, կապեր ունեն եւ` Հայաստանին օգնելու մեծ ցանկություն»,- շեշտում է Աննա Պետրոսյան- Շտիվեվբանդը։

Նա ծնվել է Կապանում, վստահ է, որ Հայաստանին լավ ապագա է սպասվում։ «Որ ուղղությամբ էլ նայում եմ՝ փոփոխություններ եմ տեսնում։ Պետք է աշխատենք մեզ վրա։ Իհարկե, պատմությունը մոռանալ չենք կարող,անցած պատերազմը ևս, սակայն առաջ պետք է նայենք և ուժեղանանք»,- ասում է Աննան։

Մոնտենեգրոյում հայ եկեղեցի ու դպրոց չկա։ Վերջերս պետությունը տարածք է տրամադրել, որպեսզի հայկական եկեղեցի ու մշակութային կենտրոն ստեղծեն։ «Հայաստանից պետք է հոգևոր հովիվ նշանակվեր Մոնտենեգրոյի հայկական եկեղեցու համար, սակայն գործընթացը ուշացավ»,- ասում է։

Աննան Հայաստանում տեսել է շատ զբոսաշրջիկներ, իր բազմաթիվ հանդիպումներից էլ համոզվել է` օտարերկրացիները հետաքրքրված են Հայաստանով։

Ցուցադրել ավելի
Back to top button