Հայկական հարց

Թուրքական իշխանությունները հայերին փոքրամասնություն էին դարձնում արևմտահայ գավառներում․ «Հայկական հարց»

Արտագաղթի, բռնի իսլամացման և կոտորածների հետևանքով 19-րդ դարի վերջին Խարբերդի նահանգում, ինչպես ողջ Արևմտյան Հայաստանում, հայության թվաքանակը նվազել էր։ Այդ նահանգի Ակն գավառի հայաշատ ամենամեծ գյուղի՝ Ապուչեխի հիմնադիրներից շատերը սերում էին հինավուրց ազնվական տոհմերից։ Թեև այն գյուղական բնակավայր էր, սակայն բնակիչների կենցաղն ինչ-որ առումով գերազանցում էր քաղաքատիպ ավանների ապրելակերպը։

Ապուչեխցիները զբաղվում էին հիմնականում նրբաթել կերպասեղենի արտադրությամբ։ Ակն գավառի Կամարակապ գյուղն աչքի էր ընկնում երկհարկանի և եռահարկ շքեղ տներով։ Տեղի մեծահարուստները հոգում էին դպրոցի ու եկեղեցու կարիքները։ Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։
«Հայոց ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը»։ Մաս 6-րդ։

Ցուցադրել ավելի
Back to top button